Badalyan Brothers

Գաղափարները հաջողված ձեռնարկությունների վերածելու ձգտումն այսօր մեզ հասցրել է տեխնոլոգիական լուծումների առաջատարների շարքին՝ միավորելով ավելի քան 8000 մասնագետի, որոնք ամեն օր նորարարություն են բերում ամենատարբեր ոլորտներ։

Տեսե՛ք մեր վերջին նորությունները

Լուսանկար

Ֆասթ Բանկի աջակցությամբ Մատենադարանում բացվել է նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան

Ֆասթ Բանկի աջակցությամբ Մատենադարանում պաշտոնապես բացվել է նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան՝ ամբողջացնելով այցելուների համար նախատեսված նոր ենթակառուցվածքները։ Բացման արարողությանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ֆասթ Բանկի խորհրդի նախագահ, բարերար Վահե Բադալյանը, Մատենադարանի տնօրինությունը, գործընկերներ և հյուրեր։ Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

2

Ֆասթ Բանկը, ի դեմս Վահե Բադալյանի, 50մլն դրամի աջակցություն է ցուցաբերել Մատենադարանին

Ֆասթ Բանկը, ի դեմս Բանկի խորհրդի նախագահ, բարերար Վահե Բադալյանի, 50մլն դրամի աջակցություն է ցուցաբերել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին՝ Մատենադարանին, լայնածավալ բարեգործական ծրագրի իրագործման համար։

2

«Բադալյան եղբայրներ ընկերությունների» խումբը բնակարան է գնել Արցախից ընտանիքի համար

«Բադալյան եղբայրներ ընկերությունների» խումբը բնակարան է գնել Արցախից բռնի տեղահանված Վերա Նարիմանյանի և նրա ողջ մնացած միակ դստեր համար։

Բադալյան Եղբայրներ — տեխնոլոգիական ընկերությունների խումբ